Սամվել Կարապետյանն այս պահին Քննչական կոմիտեում է. Factor.am
Սամվել Կարապետյանն այս պահին Քննչական կոմիտեում է, հարցաքննվում է։ Այս մասին հայտնում են իրավապահ համակարգում Factor TV-ի աղբյուրները։ Թե ինչ կարգավիճակով է Կարապետյանը հարցաքննվում, դեռևս հայտնի չէ։
Հիշեցնենք որ երեկ՝ գործարար, «Տաշիր Գրուպ» ձեռնարկությունների սեփականատեր Սամվել Կարապետյանն ասել էր. «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»։
Քիչ անց վարչապետ Փաշինյանը գրառմամբ արձագանքել էր այս հայտարարությանը. «Պոռնկաբարո «հոգևորականներն» ու նրանց պոռնկաբարո «բարեգործներն» ինչո՞ւ են ակտիվացել։ Ոչինչ՝ նորից կպասիվացնենք։ Ընդ որում՝ ընդմիշտ»: Ապա հայտնի դարձավ, որ հատուկջոկատայինները խուզարկում են Կարապետյանի՝ Երևանում գտնվող տունը, կան բերման ենթարկվածներ։ Իսկ կեսգիշերնանց Կարապետյանն իր առանձնատնից իրավապահների ուղեկցությամբ հեռացել էր:
The post Սամվել Կարապետյանն այս պահին Քննչական կոմիտեում է. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.