Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սամվել Կարապետյանը չի ասել «միջամտելու ենք եկեղեցու դեմ արշավին». հարցազրույցի տեքստային տարբերակն ու տեսանյութը տարբերվում են. Factor.am

Գործարար Սամվել Կարապետյանի հայտարարությունը՝ կապված հոգեւորականների և Ամենայն Հայոց Կաթողիկոսի դեմ իշխանությունների սկսած արշավի հետ, այսօր պայթեցրեց համացանցը և դարձավ սրընթաց զարգացումների առիթ։ Այս մասին հայտնում է Factor.am-ը։

Հիշեցնենք՝ news.am -ի հրապարակման համաձայն՝ Կարապետյանն ասել էր․ «Մի փոքրիկ խմբակ, մոռանալով հայոց պատմությունը, հայ եկեղեցու հազարավոր տարիների պատմությունը, հարձակվել է հայ եկեղեցու վրա, հայ ժողովրդի վրա։ Ես միշտ եղել եմ հայոց եկեղեցու կողքին ու հայ ժողովրդի կողքին։ Եթե քաղաքական գործիչներին չհաջողվի, ապա մենք մեր ձևով ենք միջամտելու եկեղեցու դեմ արշավին»։ Մինչդեռ լրատվամիջոցին տրված հարցազրույցի տեսագրությունը լսելիս պարզ է դառնում, որ Կարապետյանը չի օգտագործել միջամտել բառը և մի փոքր այլ ձևակերպմամբ է արտահայտում միտքը․ «Քանի որ ես միշտ եղել եմ հայ ժողովրդի ու հայ եկեղեցու կողքին, ունենալու եմ անմիջական մասնակցություն. եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»,- ասել էր նա։

Կարապետյանի հայտարարությանն ի պատասխան Փաշինյանը մի քանի գրառում կատարեց, որոնցից վերջիններում շեշտը հենց «միջամտել» բառի վրա էր, որը, փաստորեն, Կարապետյանը չէր ասել։ «Ասում է, մենք մեր ձևով ենք միջամտելու։ Հիմա ես քեզ իմ ձևով կմիջամտեմ, ստահակ։ Ավելի ճիշտ՝ ձեզ»։

«Բա միջամտի, արա՛, ի՞նչ ես չուլանում պախկվել»,- գրել էր Փաշինյանը։ Անշուշտ, Կարապետյանի ասածի բովանդակությունն ընդհանուր առմամբ շատ չի փոխվում լրատվամիջոցի կողմից տեքստային ոչ ճշգրիտ վերարտադրության պատճառով, այնուհանդերձ, հաշվի առնելով այն, թե ինչ զարգացումներ հետևեցին այդ գրառմանը՝ թերեւս արժե միտքն անաղճատ ներկայացնել։

The post Սամվել Կարապետյանը չի ասել «միջամտելու ենք եկեղեցու դեմ արշավին». հարցազրույցի տեքստային տարբերակն ու տեսանյութը տարբերվում են. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *