Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա որոշմամբ, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյաննազատվել է պաշտոնից։
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ մասով և «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 2-րդ մասով՝
1. Արմեն Աբազյանին ազատել ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից:
2. Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պարտականությունների կատարումը ժամանակավորապես վերապահել ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանին»,- ասված է որոշման մեջ։
The post Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արմեն Աբազյանն ազատվել է ԱԱԾ տնօրենի պաշտոնից first appeared on MediaLab Newsroom-Laboratory.