Թուրքիայում Փաշինյան-Ալիև հանդիպում նախատեսված չէ
Թուրքիայում Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպում նախատեսված չէ, «Ազատությանը» հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:
Ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էր հաստատել, որ Հայաստանի վարչապետը հունիսի 20-ին Թուրքիա կմեկնի այդ երկրի նախագահի հրավերով:
Վարչապետի աշխատակազմը երեկ հաղորդագրությամբ հայտնել էր, որ Փաշինյանն աշխատանքային այցով է մեկնում Թուրքիա: Օրակարգը չէր ներկայացվել: Նազելի Բաղդասարյանը «Ազատությանը» փոխանցեց, որ նախատեսվում է հանդիպում Թուրքիայի...