Իրանի և Ռուսաստանի համաձայնագրում պաշտպանության ոլորտի մասով դրույթ չկա. Պուտին
Իրանի և Ռուսաստանի ռազմավարական գործընկերության համաձայնագրում պաշտպանության ոլորտի հետ կապված որևէ դրույթ չկա, հայտարարել է ՌԴ նախագահը՝ պատասխանելով Թեհրանին հնարավոր ռազմական աջակցության մասին հարցին:
«Մեր իրանցի բարեկամները անգամ չեն էլ խնդրում մեզ նման բան։ Այսպիսով, փաստացի քննարկելու բան չկա», - ասել է նա, - «Մի ժամանակ մենք առաջարկել ենք մեր իրանցի բարեկամներին համագործակցել հակաօդային պաշտպանության համակարգերի ոլորտում, սակայն մեր գործընկերները այդ ժամանակ մեծ հետաքրքրություն չեն...