«Անվտանգային քաղաքականության հետազոտական կենտրոնի» ղեկավար Արեգ Քոչինյանն անդրադառնալով Թուրքիա վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին՝ շեշտեց, որ Հայաստանի համար բացարձակ առաջնահերթություն պետք է լինի հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը։ Նա կարծում է՝ քանի որ հայ-ադրբեջանական բանակցություններում որոշակի առաջընթաց կա՝ ստորագրվել է Սահմանազատման հարցերով հանձնաժողովների համատեղ գործունեության մասին կանոնակարգը, համաձայնեցվել է Խաղաղության համաձայնագիրը, այդպիսով Թուրքիայի ուղղությամբ մանևրելու տեղ է բացվել։