Թրամփը երկու շաբաթվա ընթացքում կորոշի՝ արդյոք ԱՄՆ-ը կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ
Սպիտակ տան մամուլի քարտուղարը հայտնել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջիկա երկու շաբաթվա ընթացքում որոշում կկայացնի, թե արդյոք Միացյալ Նահանգները կներգրավվի Իսրայել-Իրան հակամարտության մեջ:
Արդեն մեկ շաբաթ է՝ Իսրայելն ու Իրանը շարունակում են արյունալի պատերազմը, մինչ աշխարհն սպասում է, թե ինչ կորոշի ԱՄՆ նախագահը պատերազմին Միացյալ Նահանգների ուղիղ մասնակցության վերաբերյալ:
Միացյալ Նահանգների նախագահը նախօրեին հայտարարել էր, որ պատերազմին ԱՄՆ ուղիղ մասնակցության մասով դեռ վերջնական...