Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Սամվել Կարապետյանի համագյուղացիները վրդովված են երեկ տեղի ունեցած իրադարձություններից

Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանի կալանքից երեք օր առաջ նրա հայրենի գյուղում, Տաշիրից 10 կմ հեռու գտնվող Լեռնահովիտում տեղի ունեցել է հոր՝ Սարգիս Կարապետյանի քառասունքի արարողությունը: Գյուղացիները հաստատում են, որ մեծահարուստ որդիները մասնակցել են արարողությանը, հետո գնացել Երևան՝ պատարագի:

Ամենամոտ հարևանը՝ Վոլոդյա Հակոբյանն ասաց՝ չորս օր առաջ ոչ միայն Լեռնահովիտի, այլև հարևան գյուղերի բնակիչները ներկա էին վաստակաշատ մանկավարժի քառասունքի արարողությանը:

93-ամյա Կարապետյանը մեկ ամիս առաջ է մահացել: Նա 50 տարի դպրոցում ուսուցիչ է եղել, երեսուն տարի՝ ղեկավարել այն: Դեռ իր կենդանության օրոք՝ 20 տարի առաջ, երբ 73-ամյա տնօրենը կենսաթոշակի է անցել, գյուղի ավագանին, հետո նաև կառավարությունը որոշել է Լեռնահովիտի միջնակարգ դպրոցը նրա անունով կոչել:

Շուտով դպրոցը 100 տարեկան կդառնա, ու դրա պատմության կեսը կապված է հենց Սարգիս Կարապետյանի անվան հետ, ասաց տնօրեն Անդրանիկ Գալստյանը, որի աշխատասենյակում վաստակավոր ուսուցչի մեծադիր նկարն է:

Բայց տնօրենը հրաժարվեց մեկնաբանել մեծահարուստ Կարապետյանի հետ երեկ տեղի ունեցածը:

Տնօրենը չի խոսում, մինչդեռ Կարապետյանի համագյուղացիները վրդովված են երեկ տեղի ունեցած իրադարձություններից: Ցույց են տալիս բարեկարգ գյուղի բոլոր անկյուններն ու նշում՝ ամեն ինչ Կարապետյանների ներդրումներով է արվել այստեղ: Մտքներով չէր անցնի, որ մի օր իրենց բարերարը հայաստանյան բանտում կհայտնվի:

Գյուղի բոլոր փողոցներն ասֆալտապատ են, դեղին ներկով նշագծված: Այստեղ գեղեցիկ, կանաչապատ պուրակներ ու խաղահրապարակներ կան, անգամ շատրվաններ: Բոլոր էլեկտրալարերը գետնի տակով են անցկացվել: Գյուղի բոլոր 500 տները, անգամ եթե անբնակ են, նույնանման կղմինդրե տանիքներ ու եվրոպատուհաններ ունեն, նույնատիպ ոճով երեսպատված են: Բնակիչների հավաստմամբ այս ամենը Կարապետյաններն են արել՝ անհատույց:

Ոչ միայն Լեռնահովիտում, այլև Տաշիր քաղաքում բնակիչները կա՛մ մեծարում էին Կարապետյաններին, կա՛մ նախընտրում չխոսել այդ թեմայով:

Տաշիրում բազմաթիվ են նաև Կարապետյանների հիմնադրած ձեռնարկությունները: Տաշիրի հենց կենտրոնում ապակեպատ շենքում «Տաշիր գրուպ»-ին պատկանող կարի ֆաբրիկան ու կաթի արտադրամասն է գործում: Երեկ սննդի անվտանգության տեսչական մարմինը հայտարարել էր, որ «կասեցվել է «Պիցցա Տաշիր» ընկերությանը պատկանող կաթնամթերքի արտադրության գործունեությունը Տաշիրում, քանի որ հայտնաբերված խախտումները անհամատեղելի են եղել սննդամթերքի արտադրության սանիտարահիգիենիկ նորմերի հետ: Խախտումները վերացնելու համար սահմանվել է ժամկետ»:

Այսօր արտադրամասի պատասխանատուներից մեկը, որ չցանկացավ հարցազրույց տալ, նշեց միայն, որ ստուգումներն իրենց մոտ ամենամյա են եղել: Ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ իրենք են դիմել ստուգող մարմնին՝ գալ ու ստուգումներ անել: Ասաց՝ այդ ստուգումներն իրենց օգնել են առանց խախտումների աշխատել:

Տաշիր քաղաքում հանդիպեցինք Սամվել Կարապետյանի ընտանիքի սեփականությունը հանդիսացող «Հայաստանի էլեկտրացանցեր» ընկերության աշխատակից Նշան Խաչատրյանին: Նա ևս վրդովված էր՝ իր գործատուին՝ միլիարդատեր Սամվել Կարապետյանին երեկ կալանավորել են: Պնդեց՝ վարչապետի երեկվա հայտարարություններն էլ, թե Էլցանցի աշխատակիցներին ստիպողաբար ցույցերի են տանում, իրական չեն՝ Տաշիրի էլցանցում որևէ քննարկում տեղի ունեցածի մասին չի եղել ու որ ինքն ու իր գործընկերներն էլ երևանյան ցույցերին մասնակցելու հրահանգներ չեն ստացել:

Կարապետյանների ազդեցությունն այս տարածաշրջանում խորն է: 2022 թվականին ընտրված Տաշիր համայնքի ավագանիում երկու խմբակցություն է, որտեղ մեծամասնություն ունի հենց Կարապետյանների աջակցությունը վայելող «Միասնական համայնք» դաշինքը: «Քաղաքացիական պայմանագիր» այստեղ ընդամենը 17 տոկոս ձայն է ստացել:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *