Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Բերման են ենթարկում, ձերբակալում, բաժին հրավիրում քաղաքացիներին»․ ահազանգեր՝ ՀՅԴ-ից, «Սրբազան պայքար»-ից, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ից. Factor.am

«Սրբազան Պայքար» շարժման տելեգրամյան ալիքով այսօր հայտարարություն է տարածվել, որ իրավապահ մարմիիններ ձերբակալում են պայքարի կողմնակիցներին։ Այս մասին հայտնում է Factor.am-ը:

«Հարգելիներ, հայտնում ենք, որ իրավապահ մարմիններն այս պահին իրականացնում են Սրբազան Պայքարի կողմնակիցների լայնամասշտաբ ապօրինի ձերբակալություններ: Քաղաքական հետապնդումների այս ալիքի պատճառը անհասկանալի է: Փաստենք, որ այն մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիայում գտնվելու պահին»,- ասված է հաղորդագրության մեջ։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն Մարմնի ներկայացուցիչ, ԱԺ պատգամավոր Իշխան Սաղաթելյանն էլ Facebook-ի իր էջում է ահազանգել իրենց կողմնակիցների նկատմամբ իրավապահների գործողությունների մասին։

«Քիչ առաջ ապօրինի ձերբակալություններ և խուզարկություններ են իրականացվել ՀՅԴ մարզային կառույցների պատասխանատու ընկերների նկատմամբ։ ՀՅԴ անդամների նկատմամբ քաղաքական հետապնդումների այս նոր փուլը մեկնարկել է Փաշինյանի՝ Թուրքիա կատարած այցին զուգահեռ։ Անկախ զարգացումներից և բռնաճնշումների ծավալներից փաստում ենք. որևէ բռնաճնշում չի կարող մեզ լռեցնել, այսպիսի գործելաոճն, ի վերջո, ծնելու է համարժեք հակազդեցություն»,- գրել է Սաղաթելյանը։

Վերջինս Factor TV-ի հետ զրույցում ասաց, որ իրենց կողմնակիցների մի մասը բերման է ենթարկվում, մյուս մասի հետ կապվում են քննիչներ ու հրավիրում քննչական կոմիտե։

«Հինգ  իրավապաշտպանների նախաձեռնությունը» ևս հանդես է եկել հայտարարությամբ։ «Կեսօրից հետո Երևանում ու մի քանի մարզերում սկսել է «իրավապահների» տեռոր, որը հիշեցնում է 1915թ. ապրիլի 24-ի նախօրեն։

Ձերբակալվել, բերման են ենթարկվել, բաժին են «հրավիրվել» ընդդիմադիր հայացքներ ունեցող ու ամենատարբեր քաղաքական ուժեր ու խմբեր ներկայացնող մի քանի տասնյակ քաղաքացիներ»,- հայտարարել է նախաձեռնությունը։ Փորձել ենք նաև Ոստիկանությունից ու Քննչական կոմիտեից պարզել, թե ինչ գործողություններ են կատարում իրավապահները, ոստիկանությունից դեռ պատասխան չենք ստացել, իսկ ՔԿ-ից հայտնեցին որ իրենց կառույցն այս գործողությունների հետ առնչություն չունի։

The post «Բերման են ենթարկում, ձերբակալում, բաժին հրավիրում քաղաքացիներին»․ ահազանգեր՝ ՀՅԴ-ից, «Սրբազան պայքար»-ից, «Հինգ իրավապաշտպանների նախաձեռնություն»-ից. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *