Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. Factor.am
Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկ: Այս մասին Factor TV-ին հայտնեց ՔԿՀ–ի մամուլի խոսնակ Նոնա Նավիկյանը։
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանին մեղադրանք է ներկայացվել իշխանությունը զավթելու հրապարակային կոչի հոդվածով։ Կարապետյանը կալանավորվել է հունիսի 18-ին: Փաստաբաններն ապօրինի են որակում մեղադրանքը, հայտնում, որ ինքը՝ միլիարդատերը, չի ընդունում մեղադրանքը։
The post Սամվել Կարապետյանին տեղափոխել են ԱԱԾ շենքում տեղակայված «Երևան-Կենտրոն» ՔԿՀ. Factor.am first appeared on MediaLab Newsroom-Laboratory.