Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ. Պապոյան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հունիսի 24-ին մասնակցել է «FlyOne Armenia» ավիաընկերության նոր Airbus A321 օդանավի ժամանման հանդիսավոր արարողությանը։

Ինչպես հայտնել են նախարարությունից, սա կարևորագույն իրադարձություն է Հայաստանի ավիացիոն ոլորտում, քանի որ առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ՝ ամրապնդելով առաջատարի իր դիրքը Հայաստանի ավիացիոն շուկայում։ Այն կարևոր քայլ է նաև Հայաստանում քաղաքացիական ավիացիայի զարգացման համար, քանի որ կնպաստի շուկայում գների կայունացմանը, երկրի տրանսպորտային հաղորդակցության ամրապնդմանը, հնարավորություն կընձեռնի ապահովել ավելի բարձր մակարդակի ծառայություններ՝ նպաստելով զբոսաշրջային հոսքերի ավելացմանը:

«Այս նախաձեռնությունը շատ կարևոր նշանակություն ունի Երևանն օդային տրանսպորտային հաբի վերածելու, ինչպես նաև Հայաստանից այլ երկրներ և հակառակ ուղղությամբ զբոսաշրջիկների հոսքը ապահովելու տեսանկյունից։ Այս օդանավը հնարավորություն ունի ավելի երկար թռիչքներ իրականացնելու, ինչը թույլ կտա հասնել ոչ միայն եվրոպական հեռավոր քաղաքներ, այլ նաև, օրինակ՝ Չինաստան և Հնդկաստան։ Այսինքն՝ սա նոր ուղղություններ և հնարավորություններ բացահայտելու իրական հնարավորություն է»,- նշել է Գևորգ Պապոյանը։

Միջոցառման ընթացքում նախարար Պապոյանը՝ «SIL Capital» ընկերության հիմնադիր և խորհրդի նախագահ Էդուարդ Սուքիասյանի և «FlyOne Armenia»-ի գլխավոր տնօրեն Արամ Խաչատրյանի ուղեկցությամբ, շրջել է օդանավում, ծանոթացել դրա ժամանակակից տեխնիկական հնարավորություններին, ինչպես նաև ընկերության ձեռքբերումներին ու զարգացման առաջիկա պլաններին։

Նոր Airbus A321-ը համարվում է իր դասի առաջատարներից՝ աչքի ընկնելով վառելիքի բարձր արդյունավետությամբ, թռիչքային ճկունությամբ և ուղևորների հարմարավետության բարձր մակարդակով։ 220 ուղևորի համար նախատեսված ընդարձակ սրահն ապահովված է նորագույն տեխնոլոգիաներով, լուսավորության համակարգով և ժամանակակից նստատեղերով, որոնք ապահովում են առավել հարմարավետ և կայուն թռիչքային պայմաններ։

Միջոցառմանը ներկա են եղել նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Միհրան Խաչատրյանը, «FlyOne Armenia»-ի ղեկավար կազմը, պետական և մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ հյուրեր։

The post Առաջին անգամ հայկական ավիաընկերությունը սեփականության իրավունքով ձեռք է բերել Airbus A321 օդանավ. Պապոյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *