Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Վստահ եմ` ձայնագրություններում առկա խոսակցությունները տարբեր կոնտեքստում են հնչել, մոնտաժվել ու դարձել լրիվ այլ բան. Աղազարյան

«Մեդիալաբի» հարցերին պատասխանում է Միասնական ազգային սահմանադրական կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը 

– Պարո՛ն Աղազարյան, ձեր գնահատմամբ՝ ի՞նչ է կատարվում Հայաստանի ներքաղաքական կյանքում, ինչպե՞ս եք գնահատում ձերբակալությունների հանգամանքը:

– Գնահատական տալը դեռ վաղ է՝ իրավական մասով, բայց ինձ անհանգստացնում են վերջին ժամանակների այս գործընթացները: Այս իրավիճակում ինձ անհանգստացնում է այն հանգամանքը, որ վարչապետն անում է այս ամենը, որպեսզի մարդկանց մոտ գցի Ռուսաստանի հանդեպ ունեցած վստահությունը, հեղինակությունը, իբր Ռուսաստանն է անում այս ամենը, որպեսզի ժողովուրդը հանգի նրան, որ մենք պետք է գնանք Արևմուտք:

Իսկ Արևմուտքը մեզ համար սկսվում է Թուրքիայից, իսկ այդ դեպքում Թուրքիան կպահանջի ստորագրել այն փաստաթուղթը, համաձայն որի 300 հազար ադրբեջանցի իբր փախստականներ պետք է գան Հայաստան: Փաշինյանն էլ, հնարավոր է՝ ստիպված կամ ոչ այդքան հաշտվի այդ մտքի հետ, իսկ այդ դեպքում դա լինելու է Հայաստանի վերացման հետհաշվարկի մեկնարկը՝ 20-30 տարվա կտրվածքով: Իմ հիմնական մտավախությունը սա է: Իսկ այս քրեական գործերը, որ կան, չէի ասի, թե լրիվ անտեղի են, բայց նաև չափազանցված են:

իշխանությունը չունի՞ վախեր ընդդիմությունից, ինչպես ասում են որոշ քաղաքական ուժեր, ինչի պատճառով էլ նման քայլերի է գնում:

– Ո՛չ, ո՛չ, լավ էլ վախեր ունի ընդդիմությունից ու ամեն բան անում է, որպեսզի պահի այս իշխանությունը: Բայց այդ ճանապարհին չպետք է դիմես անօրինությունների, խախտես Սահմանադրությունը: Այդ ամենը շատ վատ է, դրա համար էլ ասում եմ, որ այս ամենը չափազանցված է, ես իմ սեփական փորձից եմ ասում: 

– Հայտնի դարձավ, որ Շիրակի թեմի առաջնորդի դեմ էլ է Դատախազությունը քրեական գործ հարուցել, կարծում եք Սրբազանին և՞ս կալանավորելու են:

– Այո՛, հակված եմ այդպես մտածել:

– Պարո՛ն Աղազարյան, իսկ ի՞նչ ներքին զարգացումների կարող են հանգեցնել այս գործողությունները:

– Կարող է ստեղծվել այնպիսի իրավիճակ, որ քաղաքացիների ուշադրությունը շեղվի այդ չակերտավոր հեղաշրջումների թեմայի վրա, ու, Աստված չանի, խաղաղության պայմանագիրը ստորագրվի այն հավելվածով, ինչի դեմ ես երեք տարի պայքարում եմ:

– Որ ասում եք՝ չակերտավոր հեղաշրջում, այսինքն՝ թերահավա՞տ եք, որ նման պլան է եղել, ինչն էլ բացահայտել է իշխանությունը:

– Վստահ եմ, որ նման բան չի եղել, երբ այդ ձայնագրությունները լսում եմ, չեմ կարծում, որ լուրջ մարդը նման արտահայտություններ կանի: Հնարավոր է, որ այդ խոսքերը տարբեր տեղեր, տարբեր կոնտեքստում են հնչել, ու դրանք մոնտաժվել են ու դարձել լրիվ այլ բան: Լուրջ մարդն ինչպե՞ս կարող է նման բան ասել, երբ անկասկած գիտի, որ իրեն գաղտնալսում են։ Ես բացառում եմ նման բանը, ոնց կարող է նման բան ասել Բագրատ Գալստանյանը:

Քրիստինե Աղաբեկյան

MediaLab.am

The post Վստահ եմ` ձայնագրություններում առկա խոսակցությունները տարբեր կոնտեքստում են հնչել, մոնտաժվել ու դարձել լրիվ այլ բան. Աղազարյան first appeared on MediaLab Newsroom-Laboratory.

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *