44-օրյա պատերազմը ինձ համար wake up call էր՝ արթնանալու զանգ։ Ես հասկացա, որ մի բան այն չէ։ Փորձեցի խնդիրն իմ մեջ փնտրել՝ որպես Հայ, որի Հայրը զոհվել է 1990-ին։ Պատասխանատվության զգացում ունեցա: Սկսեցի կարդալ Հայոց Պատմություն ՝ Եղիշե։ Գնացի Առաքելական Եկեղեցի եւ օգնություն խնդրեցի։ Սկզբում դժվար էր, Եսն ինձ մոտ շատ ուժեղ էր, խոնարհ չէի … Բաժակս լիքն էր։ Սկսեցի կարդալ ու կարդալ։ Շնորհալի, Մանդակունի, Կողբացի, Այգեկցի, Ոսկեբերան, Անտոն Անապատական, Կյուրեղ Երուսաղեմացի… Չէի կարդում, կլանում ու կուլ էի տալիս ամեն մարգարիտ։