Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը հաղորդում է ներկայացրել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին ՀԷՑ-ի կողմից թույլ տրված խախտումների վերաբերյալ, «Ազատությանը» փոխանցեցին նախարարության լրատվականից: Հանձնաժողովը պետք է որոշի վարույթ հարուցել և ուսումնասիրել հաղորդումը: Հանձնաժողովի մամուլի խոսնակ Լիանա Ազիզյանը «Ազատությանն» ասաց՝ դեռ որոշում չկա: «Ազատության» տեղեկություններով՝ ՀԷՑ կառավարչի թեկնածուն «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Ռոմանոս Պետորսյանն է, որն այսօր ազատվել