Թեհրանը բախվում է ջրի լրջագույն պակասի, չի բացառվում մայրաքաղաքի տեղափոխումը. Փեզեշքիան
Թեհրանը բախվում է ջրի լրջագույն պակասի, ճգնաժամը կարող է ստիպել 15 միլիոն բնակչությանը տեղափոխվել, այս մասին, ըստ Asr-Iran լրատվական կայքի, հայտարարել է Իրանի նախագահ Մահսուդ Փեզեշքիանը։
«Իրավիճակը լուրջ է, և Թեհրանն իրականում այլևս ջուր չունի», - ասել է Իրանի նախագահը՝ հավելելով, որ որպես արտակարգ լուծում չի բացառվում մայրաքաղաքի տեղափոխումը։
Իրանում ջրային ճգնաժամ կա երկրի 31 նահանգներից ավելի քան 20-ում։ Պետական IRNA գործակալության համաձայն՝ երկրի խոշորագույն ջրամբարներից մեկը...