Փաշինյանն ու Միշուստինը քննարկել են ՀՀ-ՌԴ հարաբերություններն ու առևտրաշրջանառության կրճատումը
Հայաստանի և Ռուսաստանի վարչապետերը այսօրվա հանդիպմանը քննարկել են երկու երկրների հարաբերությունների ներկա ընթացքը:
ՀՀ վարչապետի աշխատակազմից հայտնում են, որ Նիկոլ Փաշինյանն ու Միխայիլ Միշուստինն անդրադարձել են երկկողմ համագործակցության օրակարգին, ԵԱՏՄ շրջանակում փոխգործակցությանը վերաբերող, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի։
«Ինտերֆաքս»-ի փոխանցմամբ՝ ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկն էլ ասել է, որ Միշուստինը ՀՀ պաշտոնակցի հետ քննարկել է առևտրատնտեսական...