Գազայում դարձյալ մարդիկ են սպանվել՝ սննդի հերթում
Գազայում միայն վերջին ժամերին առնվազն 25 մարդ է զոհվել Իսրայելի օդային հարվածների և թիրախային կրակոցների հետևանքով, հայտնում է «Ասոշիեյթիդ Փրես»-ը՝ վկայակոչելով պաղեստինյան անկլավում իր աղբյուրները։
Զոհերի մեծ մասը սպանվել է օգնություն ստանալու հերթերում՝ Իսրայելի հետ Զիկիմի անցակետի մոտ, նշում է լրատվամիջոցը։ Իսրայելի բանակը չի արձագանքել վերջին հարվածների վերաբերյալ գործակալության հարցումներին:
Գազայի հատվածում շուրջ 22 ամիս շարունակվող արյունալի պատերազմը դադարեցնելու շուջ...