Իլհամ Ալիևի օգնականը կրկնել է Բաքվի նախապայմանները, խոսել «հայկական ռևանշիզմից»
Ադրբեջանը ցանկանում է, որպեսզի հայ ժողովուրդը վերջ դնի Ադրբեջանի նկատմամբ բոլոր տարածքային պահանջներին՝ Սահմանադրության համապատասխան փոփոխությունների միջոցով, հայտարարել է Ադրբեջանի նախագահի արտաքին հարցերով խորհրդական Հիքմեթ Հաջիևը գերմանական Berliner Zeitung թերթին տված հարցազրույցում։
Ադրբեջանցի բարձրաստիճան պաշտոնյան նշել է, թե «կարևոր է ծայրաստիճան զգոն լինել հայկական հանրության մեջ ռևանշիզմի նոր ալիքի նկատմամբ»:
«Հայաստանը պետք է ուշադրություն դարձնի սեփական հանրության վրա:...