«Գտնված երազ» հրաշք մուլտֆիլմի հերոսի կյանքում ոչինչ չի փոխվում, որովհետև նա իր գիշերն է կորցրել, բայց նոր սերնդի ներկայացուցիչ չքնաղ աղջկա միջոցով իր համար վերջապես հայտնաբերում է գիշերը և քնում է։ Դժվար է ասել՝ այս մուկիկների ձեռքից ով է բռնելու, բայց լավ կլիներ՝ նոր սերնդի ներկայացուցիչները սրանց տանեն և ցույց տան, որ գիշերը կարելի է քնել։ Սրանք հիմա նույնիսկ չեն էլ քնում, վախենում են քնելուց։ Սրանք սերը կոտրել են մեր մեջ։ Այսպես է, որովհետև սխալ ընտրություն ենք արել, ու հիմա շանս կա, որ մեր ազգի ինչ-որ տոկոս կարող է ևս մեկ անգամ սխալվել։ 168TV-ի «#ՕրաԽնդիր» հաղորդման ժամանակ նման կարծիք հայտնեց դերասան Լևոն Հարությունյանը։