Քաղցկեղը հաղթահարած երիտասարդի առողջական վիճակը բանտում վատացել է. փաստաբանի ահազանգը
Ահաբեկչության և իշխանության յուրացման փորձի գործով կալանավորված երիտասարդի վիճակը բանտում գնալով վատանում է, ահազանգում է փաստաբան Վարազդատ Հարությունյանը:
«Որպես քաղցկեղից բուժված բուժառու, հատուկ հետևանքների դեմ պայքարի շրջանակներում հատուկ բժշկական հսկողության տակ է, այսինքն՝ որոշակի պարբերականությամբ МРТ հետազոտություն է անցնում, տվյալներն ուղարկում իր բժշկին արտասահման: Կոնկրետ սննդակարգի է հետևում՝ մաքուր օդ, զբոսանքներ և այլն: Այս ամեն ինչը, բնականաբար, քրեակատարողական հիմնարկում...