Արդարադատության նախարարությունն առաջարկում է վերացնել ծանուցումները որոշակի տպաքանակ ունեցող մամուլում հրապարակելու վերաբերյալ պարտադիր պահանջը՝ այն փոխարինելով www.azdarar.am հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում կատարվող հրապարակմամբ։ Նախագիծը ներկայացված է իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական հարթակում։ Հիշեցնենք, որ այժմ գործում են մի շարք օրենքներ, որոնք նախատեսում են որոշակի տպաքանակ ունեցող մամուլում տարաբնույթ տեղեկությունների հրապարակման պահանջ։ Ըստ Արդարադատության նախարարության՝ այդ