Վաղը Վաշինգտոնում կայանալիք ԱՄՆ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ բանակցությունների ընթացքում կողմերը խաղաղության շրջանակային փաստաթուղթ կստորագրեն, որն իր մեջ կներառի նաև Հարավային Կովկասով անցնող ռազմավարական հաղորդակցության ուղու զարգացման բացառիկ իրավունքը Միացյալ Նահանգներին հանձնելու դրույթը։ Այս մասին տեղեկացնում է Reuters-ը: Գործակալության տեղեկություններով՝ ճանապարհը կկոչվի «Միջազգային համագործակցության և խաղաղության Թրամփի ուղի» (Trump Route for International Peace and Prosperity), կրճատ՝ TRIPP: Պաշտոնյաները