ԱՄՆ-ն «կփորձի գտնել բանակցային լուծում», որի հետ կարողանան ապրել թե՛ ուկրաինացիները, թե՛ ռուսները
ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը հայտարարել է, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցված խաղաղության պայմանագիրը, ամենայն հավանականությամբ, չի բավարարի կողմերից ոչ մեկին, և Մոսկվան ու Կիևը «կմնան դժգոհ»։
Կիրակի օրը Fox News-ին տված հարցազրույցում Վենսն ասել է, որ ԱՄՆ-ը կփորձի գտնել բանակցային լուծում, որի հետ կարողանան ապրել թե՛ ուկրաինացիները, թե՛ ռուսները։
Վենսը հայտնել է, որ Միացյալ Նահանգները աշխատում է կազմակերպել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու...