Մեկնարկել է հայ-ամերիկյան «Արծիվ գործընկեր 2025» զորավարժությունը
Հայաստանում այսօր մեկնարկել է միջազգային խաղաղապահ առաքելություններում մասնակցության նախապատրաստման շրջանակում անցկացվող «Արծիվ գործընկեր 2025» հայ-ամերիկյան համատեղ զորավարժությունը:
Այն կանցկացվի մինչև օգոստոսի 20-ը:
Պաշտպանության նախարարությունից ավելի վաղ հաղորդել էին, որ զորավարժությանը ներգրավված են լինելու ՀՀ ԶՈՒ խաղաղապահ բրիգադի, Եվրոպայում և Աֆրիկայում ԱՄՆ ցամաքային զորքերի և Կանզասի ազգային գվարդիայի զինծառայողները:
Զորավարժությունը ենթադրում է խաղաղապահ առաջադրանքների...