Ռուս-բելառուսական համատեղ զորավարժություններ՝ սեպտեմբերի 12-16-ը
Ռուսաստանի և Բելառուսի բանակները նախատեսում են համատեղ ռազմավարական զորավարժություններ անցկացնել Բելառուսում սեպտեմբերի 12-16-ը, երեքշաբթի հայտնել է այդ երկրի պաշտպանության նախարարությունը:
Զորավարժությունների նպատակն է, ըստ հաղորդագրության, ստուգել Ռուսաստանի և Բելառուսի հնարավորությունները և «միութենական պետության ռազմական անվտանգության ապահովումը և հնարավոր ագրեսիան հետ մղելու նրանց պատրաստակամությունը»:
Այս տարվա սկզբին Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին առանց մանրամասների...