Օվերչուկի խոսքով՝ Փաշինյանը կմեկնկի Ռուսաստան, ինքը կայցելի Հայաստան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մոտ ժամանակներս կայցելի Ռուսաստան, հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսայ Օվերչուկը:
Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ՝ ռուսաստանցի բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է նաև, որ ինքն էլ հաջորդ շաբաթ կժամանի Հայաստան՝ քննարկելու ԵԱՏՄ-ում աշխատանքը:
Օվերչուկը հայտնել է, որ հաջորդ շաբաթ ադրբեջանական կողմի հետ քննարկելու է Հարավային Կովկասում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերը:
«Հաջորդ շաբաթվա վերջին նախատեսված է նաև հանդիպում ադրբեջանական կողմի հետ։ Մենք էլ...