Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

Ռուսաստանը վաճառեց, Ամերիկան գնեց. ի՞նչ պատմություն ունի Պուտին-Թրամփ հանդիպման վայրը՝ Ալյասկան

Պուտինն ու Թրամփը կհանդիպեն Այլասկայում, որ փորձեն կանգնեցնել Ուկրաինայի պատերազմը:

Ամերիկացիները դեռ 19-րդ դարում են Ալյասկան գնել հենց ռուսներից՝ 7.2 մլն դոլարով: Ալյասկան հիմա տարածքով ամենամեծ նահանգն է ԱՄՆ-ում՝ հարուստ նավթով, ոսկով և շատ ուրիշ հանածոներով:

Այդ դեպքում ինչո՞ւ են ռուսներն այն վաճառել իրենց ռազմավարական մրցակցին, կհարցնեք դուք: Նախ՝ ռուսներն ու ամերիկացիները միշտ չէ, որ մրցակիցներ են եղել:

1730-ականներից հեռավոր այս տարածքը սկսեց ձգել արևմուտքցիներին, 40-ականներին Բերինգն ու Չիրիկովը եկան այն ուսումնասիրելու, ռուսները պարզեցին, թե ինչքան շատ հարստություն կա այստեղ և խոսքը բնավ նավթի մասին չէ, այլ մորթու: Սպանում էին կենդանիներ, վերցնում մորթին ու վաճառում. 3-4 դար առաջ այն նավթի պես հարստություն էր:

Շուտով այս տարածքը դարձավ ռուսական «ներքին գաղութացման» վառ օրինակ, իսկ բնիկները դարձան կայսրության ծայրամասի բնակիչներ՝ դրանից բխող ճնշող և անգամ՝ արյունոտ հետևանքներով:

Չնայած թերակղզում մորթու առևտրականների համար դրախտային պայմաններ էին, բայց Ալյասկան ռուսների համար իսկական դրախտ այդպես էլ չդարձավ: Կայսրության ծայրամասը լոգիստիկ առումով անհասանելի մի տեղ էր՝ սարսափելի ցուրտ, տարածքը բռի մեջ պահելը՝ սարսափելի դժվար. 1799-ին ռուս-ամերիկյան համատեղ ընկերությունը սկսեց կառավարել այս թերակղզին ու նորից՝ պարբերաբար պատերազմել ու բախվել բնիկների հետ:

Իրավիճակը բարդացավ, երբ ռուսները խոշոր՝ Ղրիմի պատերազմի մեջ մտան՝ 1853-1856-ին. դրանից հետո ամերիկացիները մտածեցին նեղն ընկած ռուսներից գնել իրենց քթի տակի թերակղզին: Գաղութատերերը մոտ 10 տարի գցում -բռնում էին՝ վաճառել, թե՞ պահել Ալյասկան:

1866-ին կայսր Ալեքսանդր 2-րդը վերջապես ստորագրեց փաստաթուղթ՝ վաճառվող տարածքի սահմանների մասին, բայց այն գաղտնի պահվեց: 1867-ին ԱՄՆ պետքարտուղար Ուիլյամ Սյուարդին ռուսները հիշեցրին իր առաջարկը, նույն թվին Միացյալ Նահանգների 17-րդ նախագահ Ջոնսոնը համաձայնություն տվեց, Սյուարդը բանակցեց ու թերակղզին ռուսներից առավ 7.2 մլն դոլարով:

Այսպիսով, Ռուսաստանից ԱՄՆ-ին փոխանցվեց 1.5 մլն ք/կմ տարածք. չոր հաշվարկով քառակուսի կմ-ն՝ 4 դոլար, 73 ցենտ:

Ռուսները զանգվածային բնակություն էին հաստատել Այլասկայում, բայց ԱՄՆ-ին վաճառքից հետո, այնտեղ ապրող մի քանի հարյուր մարդն էլ մեծամասամբ գնաց: Տարածքում ուղղափառ բնակչության շունչը ու ռուսական տեղանունները, սակայն, մնացին:

Այդ օրերին գործարքը ռուսական մամուլում «անխոհեմություն» էին որակում ու «մեծ սխալ» կոչում, ուրիշներն էլ՝ «գաղութի հարցի ողջամիտ լուծում» համարում:

Թե ինչ կլիներ, եթե ռուսներն ամերիկացիներին չվաճառեին թերակղզին, ոչ ոք չգիտի, ինչպես ոչ ոք չգիտի՝ ինչ կլինի հետո, երբ սիմվոլիկ այս կղզում հանդիպեն Պուտինն ու Թրամփը:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *