Ներկայանալ չցանկացող բեռնատարի վարորդը, որ տարիներ շարունակ Վրաստանի տարածքով Ռուսաստանից հեղուկ գազ է բերում Հայաստան, «Ազատության» հետ զրույցի պահին դեռ ճանապարհին էր: Ասաց՝ սովորաբար այդ երթուղին 4-5 օր է տևում, վերջին ամիսներին կրկնակի՝ 9-10 օր: Նրա խոսքով՝ հիմնական պատճառը վրացի մաքսավորների վատ վերաբերմունքն է ու արհեստական հերթերը. «30-40 կմ ձգվող հերթեր, խայտառակ վիճակ է: Վրաստանի բոլոր հավաքակայաններում բոլորում էլ նույն խնդիրը կա: Ռուսական, վրացական մեքենաները մտնում են ստայանկեքը...