Ճապոնիայի վարչապետը որոշել է հրաժարական տալ
Ճապոնիայի վարչապետ Շիգերու Իշիբան հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ, հայտնում է Reuters-ը։
68-ամյա Իշիբան Լիբերալ-դեմոկրատական կուսակցությանը հանձնարարել է անցկացնել արտակարգ ընտրություն: Նա մամուլի ասուլիսում ասել է, որ կշարունակի իր պարտականությունները կատարել մինչև իրեն փոխարինողի ընտրվելը։
Ճապոնիայում կառավարող կոալիցիան, որի կազմում են Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը և «Կոմեյտո» կուսակցությունը, հուլիսին կայացած ընտրությունների արդյունքներով կորցրել է մեծամասնությունը...