Թրամփը պատրաստվում է մեկնել Հարավային Կորեա, հնարավոր է հանդիպում Ծինփինի հետ. CNN
ԱՄՆ Նախագահ Դոնալդ Թրամփը պատրաստվում է հոկտեմբերին մեկնել Հարավային Կորեա՝ Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության առևտրի նախարարների հանդիպմանը մասնակցելու համար, հայտնում է CNN-ը՝ հղում անելով Թրամփի վարչակազմի երեք պաշտոնյաների։
Ըստ պաշտոնյաների՝ հնարավոր է Թրամփը հանդիպում ունենա Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ:
CNN-ի փոխանցմամբ՝ գագաթնաժողովը նախատեսված է անցկացնել Կյոնջու քաղաքում հոկտեմբերի վերջին և նոյեմբերի սկզբին: Մանրամասները դեռևս հստակեցվում են, և անհայտ է՝ արդյոք...