24News-ի տեղեկությունների համաձայն, Նիկոլ Փաշինյանին իմպիչմենտի միջոցով հեռացնելու քաղաքական օրակարգը, որը, ըստ որոշ գնահատականների, ընդդիմության չմիավորման հետևանքով առկախվել էր, «երկրորդ շնչառություն է» ստանում: Այսպես, 24News-ին հայտնի դարձավ, որ մոտ ապագայում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը պատրաստվում է խորհրդարանում երկրում առկա ճգնաժամային իրավիճակի, դրանից դուրս գալու ճանապարհի՝ իմպիչմենտի մասին լսումներ հրավիրել, որին մասնակցելու են քաղաքական ու քաղաքագիտական շրջանակների, արտախորհրդարանական ուժերի ներկայացուցիչներ: Սա նշանակում է, որ աշնանային նստաշրջանում Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու օրակարգը կրկին կդառնա ներքաղաքական կյանքի օրախնդիր: