Ռուբինյան-Քըլըչ հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը
Հայաստանի և Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հանդիպմանը քննարկվելու է հարաբերությունների կարգավորման ողջ օրակարգը, առանց բանակցությունների օրն ու վայրը բացահայտելու՝ քննարկվող հարցերի շրջանակն այսօր շատ ընդհանրական ներկայացրեց հայկական կողմի բանագնաց Ռուբեն Ռուբինյանը:
«Կքննարկվեն այն քայլերը, որոնք արվել են մինչ այս, կքննարկվեն այն քայլերը որոնք դեռ ընթացքի մեջ են, գիտեք, որ մի քանի թեմա է եղել քննարկման այս տարիների ընթացքում, գիտեք, որ վերջին մեր հանդիպումից հետո հանդիպում տեղի...