Կոռուպցիան բնում խեղդելու խոստում, երկաթյա կարգապահության պահանջ. Արեն Մկրտչյանը ստանձնում է Լոռու մարզպետի պաշտոնը
Կոռուպցիան բնում խեղդելու և երկաթյա կարգապահության խոստումներով ու պահանջներով է Լոռու մարզպետի պաշտոնն ստանձնում իշխող կուսակցության նախկին պատգամավոր Արեն Մկրտչյանը:
Երեկ քաղաքի մշակույթի պալատի դահլիճում ընդլայնված հանդիպում է անցկացրել իրավապահ համակարգի և պաշտպանական գերատեսչության Լոռու մարզային ստորաբաժանումների ղեկավարների, համայնքների ղեկավարների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչների հետ: 12 րոպեանոց ուղերձում ձևակերպել է իր պահանջները՝...