Արարատ Միրզոյանը պարզաբանում է՝ ինչ է նշանակում «խաղաղությունը հաստատված է» պնդումը
ԱԺ-ում խոսելով Վաշինգտոնում ստորագրված հայ- ադրբեջանական հռչակագրի և Խաղաղության պայմանագրի նախաստորագրման մասին, արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը ևս մեկ անգամ շեշտեց, որ տեղի ունեցածը կարևորագույն իրադարձություն է:
«Հաստատվել է խաղաղություն»,- նշեց Արարատ Միրզոյանը, սակայն պարզաբանեց, թե ինչ նկատի ունեն, քանի որ հասկանալի է, որ խաղաղությունն ամբողջական հաստատված չէ:
«Մենք ճանապարհի սկզբին ենք դեռ: Խաղաղությունը երկար գործընթաց է, այն խնամք ու հոգատարություն է պահանջում,...