Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երկամսյա դադարից հետո հերթական նիստն է գումարելու
Սահմանադրական բարեփոխումների խորհուրդը երկամսյա դադարից հետո հաջորդ շաբաթ հերթական նիստն է գումարելու: Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանն այսօր հայտնեց, թե խորհրդի անդամներին արդեն ուղարկել են հրավերը։
«Նոր նյութերի շարքն արդեն իսկ ուղարկվել է խորհրդի անդամներին, նախատեսում ենք եկող շաբաթվա ընթացքում ունենալ մեկ նիստ, եթե իհարկե խորհրդի անդամների մեծամասնությանը ընտրված օրը հարմար լինի: Մեր պլաններում կա ևս մեկ նիստի անցկացում սեպտեմբեր ամսվա ընթացքում, և հետզհետե կինտենսիվացնենք...