Ներկայումս պանթուրքիզմը հասել է Սյունիքի զավթման միջոցով Թուրքիա-Նախիջեւան-Ադրբեջան աշխարհագրական ուղիղ կապն իրականացնելու փուլին: Ուժերի հավասարակշռությունն այնքան է խախտված, որ նրանք փորձում են այդ նպատակն իրականացնել արդեն առանց ռազմական գործողությունների, սպառնալիքների և ճնշումների միջոցով: Հաջողության դեպքում, նրանց համար անհամեմատ ավելի հեշտ կլինի նույնպես առանց ռազմական միջոցների իրականացնել իրենց մյուս նպատակները, «Արեւմտյան Ադրբեջանը», Հայաստանի ապառազմականացումը, 150 միլիարդ դոլար «վնասուց հատուցման» պարտադրանքը եւ այլն: Դրանք կնշանակեն Հայաստանի մահը: