Վահագն Խաչատուրյանը հավատում է Ալիևին, որ չեն խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը
Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը հավատում է Իլհամ Ալիևին, որ Ադրբեջանը չի խախտի Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Նա այս մասին ասել է ռուսական RTVI հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:
Ադրբեջանը Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտել է 44-օրյա պատերազմից հետո, 2021-ին, 2022-ին՝ կիլոմետրերով մխրճվելով Հայաստանի սուվերեն տարածքում ու մինչ օրս դուրս չի եկել հայկական տարածքներից: Ադրբեջանի հետ քաշվելու մտադրության մասին Ալիևը երբեք չի հայտարարել, Հայաստանի...