Արագածոտնի թեմն արձագանքել է Հովհաննավանքի քահանայի շուրջ սկանդալին
Աղմուկը սկսվեց Տեր հոր կողմից մկրտության արարողության ընթացքում թույլ տրված ծիսական կարգի աղճատման ու դրսևորված կամայականության փաստից. Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը Հովհաննավանքի քահանայի շուրջ պայթած սկանդալից 12 օր անց հայտարարություն է տարածել։ Այստեղ պարզաբանում է, թե ինչ է տեղի ունեցել թեմի առաջնորդի ու Տեր Արամ քահանայի միջև՝ մինչև վերջինս կսկսեր սոցցանցային գրառումները եկեղեցական վարքերի ծանր քննադատությամբ։
«Սրբալույս Մյուռոնի կանոնական գործածությունը խախտելու պատճառով...