Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին
«Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական համաձայնագիրը ստորագրվելուն պես, Թուրքիան նույնպես արագ կկարգավորի հարաբերությունները Հայաստանի հետ», - այս մասին հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
Գերատեսչության ղեկավարի խոսքով՝ պաշտոնական Անկարան ակնկալում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև վերջնական խաղաղության համաձայնագիրը կստորագրվի հաջորդ տարվա առաջին կեսին։
Նախորդ ամիս Վաշինգտոնում Հայաստանի, Միացյալ Նահանգների և Ադրբեջանի ղեկավարների ներկայությամբ արտգործնախարարներ...