Ռուսաստանը հայտարարում է, որ իր ուժերը Դնեպրոպետրովսկի մարզում նոր գյուղ են գրավել
Մոսկվան հայտարարում է, որ ռուսական ուժերը նոր գյուղ են գրավել Ուկրաինայի կենտրոնական Դնեպրոպետրովսկի մարզում՝ Դոնեցկի մարզի սահմանի մոտ գտնվող Նովոմիկոլաևկա գյուղը:
Անկախ աղբյուրները դեռևս չեն հաստատել ռուսական կողմի պնդումը։
Ուկրաինացի ռազմական վերլուծաբանների հեղինակած DeepState-ի առցանց մարտադաշտի քարտեզում գյուղը դեռևս Կիևի վերահսկողության տակ է։
Ուկրաինան միայն օգոստոսի վերջին առաջին անգամ խոստովանեց, որ ռուս ուժերը մտել են Դնեպրոպետրովսկի մարզ, որտեղ Մոսկվան պարբերաբար...