Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն անդրադարձել է հայկական զինված ուժերում 2001-2012 թթ․ արձանագրված ոչ-մարտական պայմաններում մահերին առնչվող վեց գործերին, կրճատ՝ «Մուրադյանի խումբն ընդդեմ Հայաստանի»: Կոմիտեից նշում են՝ ոչ-մարտական պայմաններում զինծառայողների մահերը շարունակում են մարտահրավեր մնալ Հայաստանի համար։ «Նախարարների տեղակալները․․․իշխանություններին վճռականորեն հորդորում են շարունակել ջանքերը՝ կանխարգելիչ մեխանիզմները հզորացնելու համար՝ զինված ուժերում վատ վերաբերմունքի, նվաստացման եւ նշավակման դեմ