«Կարող է մի փոքր ցնցող լինել». Թրամփը հայտնել է Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազայի վերադարձի մասին
Միացյալ Նահանգները պատրաստվում է վերադարձնել Աֆղանստանի «Բաղրամ» ավիաբազան:
«Սա կարող է մի փոքր ցնցող նորություն լինել։ Պատճառներից մեկն այն է, որ այն ընդամենը մեկ ժամի հեռավորության վրա է այն վայրից, որտեղ Չինաստանը միջուկային զենք է ստեղծում», - ասել է Դոնալդ Թրամփը։
Այս ավիաբազան 1950-ականներին Սովետական Միությունն է կառուցել, 2000-ականներից էլ այն ամերիկյան հսկողության տակ էր։
«Բաղրամը» «Թալիբան»-ի տիրապետության տակ անցավ 2021-ին, երբ Միացյալ Նահանգները դուրս հանեց զորքերն...