Արարատահայաց Հայաստանի Հանրապետությունը ստեղծվել է հայոց դարավոր երազանքի շուրջ և համայն հայության համախմբման արդյունքում։ Այն իրողություն է, երիտասարդ պետականություն՝ մեծ ձգտումներով, արդեն գրանցած հաջողություններով, որոնք, սակայն, մթագնվում են նաև կորուստներով։ Մենք՝ մտավորականության ներկայացուցիչներս, չենք կարող լռության մատնել՝ հայության մի հատվածի հայրենազրկումը, դրան հանգեցրած գործողությունները և առաջացած անջրպետը՝ պետական մարմինների, պետության գաղափարի և հասարակության միջև։ Այս ամենը, որ ներքին և արտաքին նոր, ավելի ուժգին մարտահրավերներ է ստեղծել, մեզ համար մտահոգություն առաջացնող է։