Պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան. ԱԺ նախագահ
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը լիագումար նիստ մտցնելու իրավական հիմքեր չկան, այսօր լրագրողներին ասաց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը՝ հղում անելով ԱԺ կանոնակարգին:
Մամուլը գրել էր, որ Ալեն Սիմոնյանը հրաժարվում է խորհրդարանի հերթական նստաշրջանում ընդգրկել Պաշտպանության և անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի ուղարկած զեկույցը 44-օրյա պատերազմի հանգամանքների մասին:
Լրագրողների հարցին, թե Քոչարյանը տեղյա՞կ չէ կանոնակարգի մասին,...