Ապամոնտաժվում են Երևանի Գնունու շուկայի տաղավարները
Քաղաքապետարանն ապամոնտաժում է Երևանի Գնունու շուկայի առաջին հատվածում տեղադրված տաղավարները։
Ըստ Երևանի քաղաքապետարանի՝ կրպակներն ապօրինի են տեղադրվել այստեղ։ Ավելի հետին հատվածում տեղադրված կրպակների ճակատագրի մասին դեռ տեղեկություն չկա:
Քաղաքապետարանի աշխատակիցները պնդեցին, որ կրպակներում ոչ մի ապրանք չի եղել:
Քաղաքաշինության հողի վերահսկողության վարչության պետի տեղակալ Ռուբեն Խոջոյանն էլ հավելեց, որ տնտեսվարողների հետ 3-4 ամիս բանակցություններ են վարել, նրանք խնդրել են մինչև...