Добавить новость
World News
Новости сегодня

Новости от TheMoneytizer

«Վարչապետին կխնդրեի թոշակառուներին տիրություն անի, անտեսել է մեզ». տարեցների օրը Գյումրիում հոգսերից են խոսում

Տարեցների միջազգային օրը Գյումրիի բարեկամության այգում ավելի շատ ծերեր էին քան երեխաները: Գյումրեցի տարեցներին միացել էին երևանցի ու վանաձորցի տարեցները ու իրենց տոնն էին նշում: Երգեցին, պարեցին, նարդի խաղացին:

«Կարիտաս» բարեսիրական կազմակերպությունն էր տարեցներին իրար գլուխ հավաքել: Թոշակի հույսին ապրող միայնակ ծերերի համար դժվար է ստացածով ապրել, բժշկի գնալ ու կոմունալները վճարել:

«42 տարվա ստաժ ունեմ և ստանում եմ 55 հազար 800 դրամ: Հագուստ չեմ կարողանում գնել, տարվա մեջ մի անգամ, իսկ սնունդը ոչ լիարժեք», - ասում է տարեցներից մեկը:

Ոմանք գումարում-հանում են ու արդյունքում ոչ մի բան չի մնում թոշակից:
«Միայնակի նպաստը կտան ամիսը 20 հազար, 40 հազար թոշակ: Ջրի վարձ տամ, էներգիայի վարձ տամ, գազի վարձ տամ, դեղի համար...տակը հեչ բան չի մնում», «Ես կխնդրեի մեր վարչապետին էդքան որ գործեր կատարում են, նայեք թոշակառուներին, տիրություն անի, ինքն անտեսել է մեզ, անկեղծ եմ ասում, վարչապետը մեր տարեցներին անտեսած է պահում: Ինքն էլ պիտի մեծանա, թող մտածի՝ թոշակի պիտի անցնի, ինքը կապրի՞ այս թոշակով», - ասում էին հավաքված թոշակառուները:
«Ծերությունը վայելելու փոխարեն հոգերի մեջ ենք»Այսօր ԱԺ ամբիոնից Աշխատանքի ու սոցիալական հարցերի նորանշանակ նախարար Արսեն Թորոսյանը պատասխանելով ընդդիմադիր պատգամավորի հարցին, թե երբ է բարձարացվելու կենսաթոշակը, պնդեց՝ գնալու են այլընտրանքային բարձրացումների. «2026 թվականի հունվարի մեկից հետվճարի սահմանաչափերը վերանայելու ենք դեպի վերև: Այսօր գործող 12 տոկոսի փոխարեն՝ մենք այն սահմանելու ենք 20 տոկոսի չափով, որը, մոտավորապես, միջինում բարձրացնելու է կենսաթոշակները 3-3500 դրամի սահմաններում», - ասաց Թորոսյանը:

Անկանխիկ եղանակով կամ բանկային քարտերից, սակայն, ոչ բոլոր թոշակառուներն են օգտվում. «Ես քարտ չունիմ, ազիզ ջան, ես քարտով առևտուր չեմ անում», «քարտից չեմ օգտվում, խելքս չի հասնում», - ասում էին տարեցները:

Ծերությունը վայելելու փոխարեն հոգերի մեջ ենք, - դժգհում էին տարեցները, ընդգծելով՝ պետական մակարդակով հոգածությունը քիչ է:
Այստեղ բարեգործական կազմակերպություններն են բացը փորձում լրացնել: Շուրջ 400 միայնակ տարեց օգտվում է «Կարիտասի» խնամքի ծրագրերից: Այսօրվա միջոցառման պաստառի հերոսներից 90-ամյա Արաքսյա տատը մի բանի համար է ափսոսում. «Շատ եմ ափսոսում, որ մեծացել եմ: Խոսք եմ տվել Աստծուն, որ100 տարի պիտի ապրեմ: Որոշել եմ, Աստծո հետ պայմանագիր եմ կապել»:
ՄԱԿ-ի վիճակագրությամբ՝ Հայաստանը համարվում է ծերացող երկիր. 500 հազարից ավելի թոշակառու կա, որոնք միջինում ստանում են 49 հազար դրամ կենսաթոշակ:

Читайте на сайте


Smi24.net — ежеминутные новости с ежедневным архивом. Только у нас — все главные новости дня без политической цензуры. Абсолютно все точки зрения, трезвая аналитика, цивилизованные споры и обсуждения без взаимных обвинений и оскорблений. Помните, что не у всех точка зрения совпадает с Вашей. Уважайте мнение других, даже если Вы отстаиваете свой взгляд и свою позицию. Мы не навязываем Вам своё видение, мы даём Вам срез событий дня без цензуры и без купюр. Новости, какие они есть —онлайн с поминутным архивом по всем городам и регионам России, Украины, Белоруссии и Абхазии. Smi24.net — живые новости в живом эфире! Быстрый поиск от Smi24.net — это не только возможность первым узнать, но и преимущество сообщить срочные новости мгновенно на любом языке мира и быть услышанным тут же. В любую минуту Вы можете добавить свою новость - здесь.




Новости от наших партнёров в Вашем городе

Ria.city
Музыкальные новости
Новости России
Экология в России и мире
Спорт в России и мире
Moscow.media






Топ новостей на этот час

Rss.plus





СМИ24.net — правдивые новости, непрерывно 24/7 на русском языке с ежеминутным обновлением *