Խաչատուրյանն ու Կավելաշվիլին քննարկումներ են ունեցել նաև «TRIPP» նախագծի շուրջ
Պաշտոնական այցով Թբիլիսիում գտնվող Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանը Վրաստանի նախագահ Միխեիլ Կավելաշվիլիի հետ քննարկել է տարածաշրջանային զարգացումները։
Ըստ հայկական կողմի հաղորդագրության՝ Խաչատուրյանը տեղեկացրել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին կայացած եռակողմ հանդիպման արդյունքների և տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակման հնարավոր տնտեսական ազդեցության մասին։ «Ընդգծվել է, որ գործընթացը տրամաբանական շարունակությունն է Հայաստանի նախաձեռնած «Խաղաղության խաչմերուկ» նախագծի, որն...