«Երբ ստորագրվի վերջնական խաղաղության համաձայնագիր, պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները ՀՀ-ի հետ». Ֆիդան
«Երբ Ադրբեջանն ու Հայաստանը ստորագրեն վերջնական խաղաղության համաձայնագիր, մենք պատրաստ կլինենք կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ», - հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը:
«Եթե մենք այս պահին կարգավորենք հարաբերությունները, մենք կվերացնենք Հայաստանի համար Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիր ստորագրելու ամենամեծ պատճառը։ Հետևաբար, մենք կարող ենք բախվել տարածաշրջանում սառեցված հակամարտության հնարավորությանը։ Մենք դա չենք ուզում», - Anadolu-ի փոխանցմամբ՝ ասել...