Բեռլինը և Լոնդոնը Կիևին օգնություն են խոստացել ՀՕՊ-ի ուժեղացման համար
Ուկրաինայի դեմ Ռուսաստանի պատերազմը դադարեցնելու բանակցությունների ֆոնին Գերմանիան և Մեծ Բրիտանիան Կիևին հետագա աջակցություն են խոստացել, առաջին հերթին՝ հակաօդային պաշտպանության ուժեղացման համար։
Հաջորդ տարի Գերմանիան Բունդեսվերի պաշարներից «զգալի քանակությամբ» Sidewinder հրթիռներ կփոխանցի Ուկրաինային, հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսը:
Նա հավելել է, որ 2026 թվականին Բեռլինն էլ ավելի կընդլայնի աջակցությունը Կիևին:
Մեծ Բրիտանիան, իր հերթին, մոտ 710 միլիոն եվրո...