IWMF-ը դատապարտում է Դոնալդ Թրամփի հարձակումները կին լրագրողների դեմ
Կանանց մեդիայի միջազգային հիմնադրամը (IWMF) հայտատարել է, որ խորապես մտահոգված է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի՝ կին լրագրողներին թիրախավորելու և վիրավորելու շարունակական պրակտիկայով։ Վերջին երեք շաբաթում առնվազն հինգ դեպք է գրանցվել, երբ նախագահը CNN-ի Քեյթլան Քոլինսի, Bloomberg-ի Քեթրին Լուսիի, CBS-ի Նենսի Կորդեսի, ինչպես նաև ABC-ի Ռեյչել Սքոթի և Մերի Բրյուսի հասցեին օգտագործել է նվաստացնող, սեքսիստական կամ վիրավորական արտահայտություններ։
IWMF-ը շեշտում է, որ նման հարձակումները նպատակ ունեն նսեմացնելու մամուլի դերը և խաթարելու լրագրողների աշխատանքի արժեքը՝ որպես ԱՄՆ ժողովրդավարության «չորրորդ իշխանություն»։ Դրանք նաև փորձում են շեղել ուշադրությունը քաղաքական պատասխանատվության կարիք ունեցող թեմաներից։ Կազմակերպությունը ընդգծում է, որ նման հրապարակային հարձակումներից հետո կին լրագրողները հաճախ դառնում են ինտերնետային սպառնալիքների և անձնական տվյալների հրապարակման (դոքսինգի) թիրախ, ինչը լուրջ վտանգ է ստեղծում նրանց անվտանգության համար։
Որոշ դեպքերում առցանց սպառնալիքները վերածվում են նաև իրական կյանքի վտանգավոր իրավիճակների։ IWMF-ը կոչ է անում լրատվամիջոցներին, քաղաքական գործիչներին և հասարակությանը միասնական լինել՝ պաշտպանելու լրագրողներին և կանխելու խտրական ու վտանգակար վարքագիծը։ Կազմակերպությունը նաև հորդորում է լրատվական կառույցներին ունենալ հստակ մեխանիզմներ նման դեպքերին արագ և համակարգված արձագանքելու համար:
The post IWMF-ը դատապարտում է Դոնալդ Թրամփի հարձակումները կին լրագրողների դեմ first appeared on MediaLab Newsroom-Laboratory.